Ավիատոմսերի որոնում Երևան և Գյումրի

Էժան ավիատոմսերի որոնման համակարգ // Поиск дешевых авиабилетов, сравнение цен авиабилетов во всех онлайн агетствах и авиакассах мира


Let's plan your summer trip!

Start your best summer vacations...

Համեմատեք օնլայն համակարգերում գործող բոլոր ավիատոմսերի գները: Ձեռք բերեք էժան ավիատոմսեր օնլայն ամրագրման համակարգերում

МОСКВА   КРАСНОДАР   СОЧИ/АДЛЕР   ДУБАЙ

Avia-tomser.am կայքի օգտագործման պայմաններ


Վեբ-կայքի օգտագործման պայմաններ

Համաձայնագիր կայքի օգտագործողի և ծառայությունների մատակարարի միջև
Սույն համաձայնագիրը ենթադրում է, որ avia-tomser.am կայքի (այսուհետ՝ վեբ-կայք) օգտվողը, օգտագործելով վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները և օգտվելով վեբ-կայքի օնլայն որոնման գործիքներից, համաձայնվում է գործող կաննոներին և պայմաններին:

Տեղեկատվություն

avia-tomser.am կայքում հրապարակվում են զբոսաշրջային փաթեթների, ավիա թռիչքների, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի, տուրիստական ապահովագրության, ավտոբուսային ուղևորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կրում են ինֆորմացիոն-գովազդային բնույթ: Տեղեկատվական նյութերը, ժամանակային առումով, կարող են լինել ակտուալ կամ հնացած, և վեբ-կայքի ղեկավարությունն իր հայեցողությամբ կարող է թարմացնել դրանք ցանկացած ժամանակ՝ կախված տարբեր հանգամանքներից, օրինակ՝ տուր փաթեթների կամ ծառայությունների գնային, ժամանակային կամ այլ փոփոխությունները:

Զբոսաշրջային ծառայություններ

Վեբ-կայքում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները (բացի օնլայն որոնումից և դրանից հետո իրականացվող օնլայն ամրագրումից) մատուցվում են գովազդատու երրորդ կողմ հանդիսացող ընկերությունների կողմից (այսուհետ՝ գովազդատուներ):

Օնլայն որոնում և ամրագրում

avia-tomser.am  կայքում ներդրված օնլայն որոնման գործիքները վեբ-կայքի ղեկավարության ենթակայության չեն գտնվում: Դրանց միջոցով ստացվող տեղեկությունները տրամադրվում են առաջնային ծառայություններ մատուցող և երրորդ կողմ հանդիսացող հարթակների կողմից, որոնց համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:

Օնլայն որոնման գործիքներից օգտվելով, օգտվողը կարող է ինքնուրույն ստանալ ուղևորափոխադրման կամ այլ ծառայությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ (մոտավոր արժեք, երթուղիների առկայություն և այլն) ամրագրել հյուրանոցներ, ավիատոմսեր և ավտոմեքենաներ տարբեր երկրներում: Ներդրված օնլայն որոնման գործիքներով ստացված տեղեկությունները կարող են պարունակել արժեքներ այլ երկրների արտարժույթով, որի համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:
Վեբ-կայքը սպասարկող աշխատակիցները կայքի օգտվողներին կարող են տրամադրել հեռախոսային խորհրդատվություն՝ կապված օնլայն որոնման գործիքների օգտագործման և դրանց միջոցով ամրագրումների իրականացման հետ:

Տեղեկատվության հավաստիություն

Վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները (բացի օնլայն որոնման գործիքներից) ներառում են նաև այլ զբոսաշրջային կազմակերպությունների, ավիաընկերությունների, ուղևորափոխադրող և հյուրընկալության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից մատակարարվող ծառայություններ, որոնց հավաստիության համար պատասխանատու են մատակարար ընկերությունները: avia-tomser.am կայքի ղեկավարությունն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի վեբ-կայքի վերջնական օգտվողները ստանան առավելագույնս որակյալ և հավաստի զբոսաշրջային տեղեկություններ:

Օգտագործելով վեբ-կայքի տեղեկատվությունը և դրանցում ներդրված գործիքները, օգտվողը համաձայնվում է վերոնշյալ բոլոր պայմաններին:


Պրոմո և գովազդ


Պահանջված թռիչքներ դեպի Երևան


ft

Ավիատոմսեր և տուրիզմ − օնլայն ավիատոմսերի գների համեմատում և ամրագրում առցանց ամրագրման համակարգերում

Avia-Tomser.am #aviatomser Online air tickets price checker

2012-2017 (C) Euro Directions Project All rights reserved

Website powered by Neomedia